ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդինավյան ավիաուղիները Nesquik-ը հանել է ճաշացանկից՝ ի աջակցություն Ուկրաինայի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Սկանդինավյան ավիաուղիները» (ՍԱՍ) ինքնաթիռի ճաշացանկից հանել է Nesquik շոկոլադե ըմպելիքը՝ իր արտադրող Nestlé-ին «պատերազմի հովանավորների» ուկրաինական ցուցակում ընդգրկելու պատճառով։ Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։ Տեղեկությունը փոխանցում է Ведомости-ն։

«Մենք կարող ենք հաստատել, որ Nesquik շոկոլադե ըմպելիքը բացառել ենք Օդանավային տեսականուց՝ կապված Nestlé-ն ուկրաինական ցուցակում ավելացնելու հետ»,- ասված է հեռուստաալիքի հարցման SAS-ի պատասխանում:

Ինչպես նշում է TV2-ը, ՍԱՍ-ն առաջին անգամ չէ, որ հրաժարվում է «պատերազմի հովանավորների» ցուցակում հայտնված ընկերությունների արտադրանքից: Ավելի վաղ ավիաընկերությունը տեսականուց բացառել էր PepsiCo և Mondelez ապրանքները (Oreo, Alpen Gold, Milka ապրանքանիշեր):

Reuters-ը գրել է, որ Mondelez-ի բոյկոտին միացել են նաև Norwegian Air-ը, SJ երկաթուղային խումբը, Strawberry հյուրանոցների ցանցը և այլն:

2023 թվականի նոյեմբերի սկզբին Ուկրաինան Շվեյցարական Nestlé ընկերությունը ներառել էր «պատերազմի միջազգային հովանավորների» ցուցակում։ Կիևը պնդում է, որ չնայած Nestlé-ի հայտարարությանը Ռուսաստան արտահանումը և ներմուծումը դադարեցնելու մասին, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, ռուսական խանութների դարակները «լեփ-լեցուն էին Nestle-ի արտադրանքով» 2023 թվականի փետրվարի դրությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular