ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մադուրոն հայտնել է, որ մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը Գայանայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելան կփորձի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծել տարածքային վեճը Գայանայի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուսի հետ» հեղինակային ծրագրում։ Նա բարձր է գնահատել Գայանայի նախագահ Մուհամեդ Իրֆաան Ալիի հետ բանակցությունների նախաձեռնությունը։ Բանակցությունները կայանալու են դեկտեմբերի 14-ին կարիբյան Սենթ Վինսենթ եւ Գրենադինա կղզեպետությունում։

«Ես առերես հանդիպումը [Գայանայի նախագահի հետ] համարում եմ մեծ ձեռքբերում Լատինական Ամերիկայի եւ կարիբյան երկրների համար։ Մենք այդ մասին միշտ ասել ենք, ընթանում ենք այդ ճանապարհով՝ Վենեսուելայի ժողովրդի մեծ ցանկությամբ եւ ձայնով»,- նշել է նախագահը։ Նա ընդգծել է, որ Վենեսուելան «կփորձի խաղաղ դիվանագիտական ճանապարհով հասնել հակամարտության լուծմանը, որն առաջ է եկել Գայանայի կառավարության եւ Exxon Mobil-ի անօրինական որոշման պատճառով»։

Նախագահը տեղեկացրել է, որ նամակում երախտագիտություն է հայտնել Սենթ Վինսենթի եւ Գրենադինայի վարչապետ Ռալֆ Գոնսալվեսին, որը նախագահում է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների համագործակցությունում եւ Կարիբյան համագործակցության հետ միասին հանդիսանում է Վենեսուելայի եւ Գայանայի միջեւ տարածքային վեճի լուծման վերաբերյալ բարձր մակարդակով բանակցությունների նախաձեռնողը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular