ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարություններ՝ Սյունիքում. վիրավորներ կան, գերեզմանատան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այսօր՝ դեկտեմբերի 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Գրել է Shamshyan.com-ը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանները Կապանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:

Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել Նվեր Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular