ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր անելիքը. «ինքն իր համար Հայաստանը» դարձնել Հայաստանի Հանրապետություն․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Մեր անելիքը. «ինքն իր համար Հայաստանը» դարձնել Հայաստանի Հանրապետություն» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածն ամբողջությամբ ստորև՝ 

Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ Աժ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։ Ինքն իր համար՝ սահմանին զոհ, ինքն իր համար՝ կորսված Արցախ, ինքն իր համար ապօրինի գույք, ինքն իր համար՝ Բաքվի բանտերում հայեր և լիքը այլ ինքն իր համար իրողություններ։

Այս բոլորի խզվածությունն այնքան մեծ է, որ միասնական պետության մասին այլևս խոսք չկա։ Մեր պետությունը  կորցրել է իմաստային և ֆունկցիոնալ միասնականությունը
Պետություն փրկելը նշանակում է հենց սա՝ վերականգնել միասնական պետության գաղափարը։

Ո՞նց ենք առաջ շարժվելու, ի՞նչ ենք ուզում կառուցել, և ինչպե՞ս. սա է ճիշտ պոզիտիվ բովանդակությունը (սրա համար  գոռալ, հայհոյել, «լիդերացավ» կպնել ու իրար խանդել չէ պետք, կամ՝ Նիկոլին ավելի հնչեղ անուն կպցնել, այլ՝ լուրջ մտավոր ունակություններով թիմ)։ Այս ամենը հանրությանը ներկայացնելու պրոցեսը, բացատրելը, երկխոսության մեջ մտնելը, շահագրգռելը, նույնիսկ գոռալը, արդեն տեխնոլոգիա է, որի համար պետք է կազմակերպչական և նյութական ռեսուրս։

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը։

Սրա հակաթույնը միասնական պետության գաղափարն է՝ ներքին հաշտությամբ ու ստրատեգիական տեսլականով։

Սրա համար միանշանակ պետք են նոր ձևաչափեր, նոր լիդերություն, նոր գաղափարներ։ Բայց ցանկացած առողջ միավորման համար նախ տարանջատում է պետք։ Անառողջ սիմբիոզները պետք է դադարեցվեն։

Այսօրվա Նիկոլի իշխանության և տիտղոսային ընդդիմության հարաբերություններն անառողջ համակեցության մի ձև են։ Պայմանական ասած՝ սերժանտից մինչև գեներալ, երբ Նիկոլին հարցեր են տալիս և կոնստրուկտիվ աշխատանքով համատեղ ընտրում ինչ-որ հանձնաժողովի անդամ, դա լայն հանրության մոտ ստեղծում է նորմալության իլյուզիա։ Իսկ մեզ մոտ ոչ մի նորմալ բան չկա։ Մեր կյանքը հիմա մի մեծ ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ Է։

Անազնիվ է, և պետության համար վտանգավոր՝ խաբել ինքներս մեզ և հասարակությունը, թե այսօրվա իրականությունը նորմալ է, ու փորձել ուղղակի ապրել։ Հանրային գործչի կշիռը, պետական մտածողությունը հակառակի մեջ է. չվախենալ ֆիքսել ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆԸ և լուծումներ առաջարկել։

Այս պրոցեսը միևնույն է գնալու է, սա էվոլյուցիա է, անկասելի ընթացք։ Այլ հարց է, որ պրոցեսը կարելի է արագացնել, բայց հնարավոր է նաև ցավալիորեն դանդաղեցնել և՝ հատկապես  անառողջ սիմբիոզների միջոցով։

Առողջ ձևաչափեր և առողջ պրոցեսներ սկսելու համար նախ պետք է տարանջատվել։ Չպետք է վախենալ արտաքին և ներքին տարանջատումներից՝ գաղափարական, սկզբունքային, արժեհամակարգային տարանջատումները միայն առողջացնելու են միջավայրը։

Պետք է լինել ազնիվ՝ վերջացնելու համար այս մղձավանջը ու սկսել կայուն, ժամանակակից պետություն կառուցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular