Բորելը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ մտքերի լավ փոխանակում եղավ ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավման և Հայաստանի ժողովրդավարական ուղու հետագա ամրապնդման կոնկրետ ուղիների վերաբերյալ»,- գրել է Բորելը X-ի իր միկրոբլոգում։