ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավորը, երևի, մատներն են․ պետք է կտրել Նիկոլ ընտրած մատները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձկնաբույծները երեկ հավաքվել էին կառավարության դիմաց, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեին ջրօգտագործման օրենքում փոփոխություն կատարելու և դրանով իրենց փակ համակարգ պարտադրելու վերաբերյալ։ Ասում են՝ այդ օրենքի կիրառման հետևանքով իրենց ընկերությունները կփակվեն, հարյուրավոր ընտանիքներ կմնան սոված։ Նրանք սպասում էին, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կընդունի նրանց, կլսի իրենց։ Բայց Սիմիդյանը զբաղված էր Նիկոլ Փաշինյանին ընդունելով՝ վերջինս եկել էր Սիմիդյանի ղեկավարած նախարարություն, որ տարեկան հաշծվետվությանը ծանոթանա։ Դրա համար էլ կառավարության երրորդ մասնաշենքի շուրջբոլորը ոստիկանությունը կարմիր ու սև բերետավոր ոստիկանների խմբեր էր կանգնեցրել որ հանկարծ որևէ մեկը չկարողանա մոտենալ «ժողվարչապետին»։

Սիմիդյանն իր հերթին արհամարհեց ձկաբույծներին, Փաշինյանն՝ իր հերթին։ Մի քանի ժամ դրսում սպասելուց հետո Արարատի մարզից Երևան հասած ձկնաբույծները քոռ ու փոշման հեռացան, որովհետև, թեև առավոտյան ակնկալում էին, որ «պարոն վարչապետը ուշադրություն կդարձնի իրենց», բայց Նիկոլ Փաշինյանը ետնամուտքով «փախավ»՝ այդպես էլ ուշադրություն չդարձնելով «հպարտ քաղաքացիներին», որոնց մեծամասնությունը, ինչպես հասկացանք իրենց հետ զրույցներից, ժամանակին հենց իրեն էին ընտրել։

Բայց այսօր փոշմանել են։ Նրանք նախ դժգոհեցին Հակոբ Սիմիդյանից, որ ոլորտից գլուխ չի հանում, ոչ մի բան չի հասկանում, ու հույս հայտնեցին, որ գոնե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց կընդունի, որովհետև նա, կարծես թե, ավելի լավ է տիրապետում իրավիճակին, եթե չէ՝ խոստացան ճանապարհ փակել։ Երևում էր, որ  2018-ին էլ էին ճամփա փակել, որ իշխանության գար մի ուժ, որի ղեկավարը հետո պիտի իրենց արհամարհեր ու ետնամոյտքով «ծլկեր»։ ՀԻմա ուզում են մի հատ էլ նրա վարած քաղաքականությա ն դեմ ճամփա փակեն, որովհետև «արդեն կպնում է իրենց հացին»։ 

«Գոնե մի հատ կարելի էր մոտենալ, սենց ո՞նց կարելի ա։ Ընտրությունների ժամանակ կընկնեն ձեն կհավաքեն»,- դժգոհեց մի տղամարդ։

Հարցրինք՝ ի՞նչ էին անում ընտրությունների ժամանակ, աջակցե՞լ են իրեն։ Ու մինչ Փաշինայնի վերաբերմունքից դժգոհ տղամարդը մեղավոր դեմքով մտածփում էր՝ ինչ պատասխանի, կողքից մեկ այլ տղամարդ միջամտեց․ «Ո՞վ, մե՞նք։ Էս մատերս մեռներ, որ էն ժամանակ Նիկոլ չընտրեի։ Իսկ հիմա այս սենց կկտրեմ: Սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն»։ Բայց նա դա ասում էր 2018-ի մասին, 2021-ին, երբ իր «չմեռած մատներով կատարած» ընտրության հետևանքով հազարավոր տղաներ մեռան ռազմի դաշտում ու կորցրինք մեր հայրենիքի մի մասը, ինքը այլևս այստեղ չէր, որ գոնե ուղղեր սխալը։ 

«Հիմա, ներկայիս դրությամբ, եթե իմ հաիցն կպան, իմ երեխեքին՝ ինչ հնարավոր ա, պիտի անեմ։ Ձեզ հարց եմ տալիս՝ եթե Ձեր հացը Ձեր բերանից կտրեն․․․»,- որոշեց իր քայլերն այսպես արդարացնել վերևւի մեղավոր հայացքով տղամարդը, որ ակնհայտորեն ՔՊ-ին էր ձայն տվել։

Հիշեցրինք՝ Արցախն ու հազարավոր մարդկանց տներ հանձնեցին, բայց ձայն չհանեցին, ձկնաբույծն ասաց․ «Ես հասկանում եմ դա․․․ Սոված էին էդ ժամանակ, որ հանձնեցին, էդ էլ երևի հանձնելու մի ձև էր։ Ես չեմ ուզում քաղաքական բաների մասնակցեմ»։

Քաղաքական ընտրություններին մասնակցող ու երկրի, այդ թվում՝ իրենց ճակատագիրը որոշող ձկնաբույծները, որ այսօր «քաղաքական բաների» չէին ուզում մասնակցել, երեկվա ակցիայից հեռացան ձեռնունայն։ Նրանք հիշեցին, որ առաջ՝ նախկինների ժամանակ, որոնց վարած քաղաքականության դիմաց իրենք ճամփա էին փակում, «Սերժ էին մերժում», որ «Նիկոլ ընտրեն», կարծես թե ավելի լավ էր, քան հիմա։ Համենայնդեպս, նախկինից չդժգոհեցին այն ժամանակ իրենց գործերը ավելի լավ էին, իսկ այսօր կանգնել են փաստի առջև, որովհետև Նիկոլ Փաշինայնն ու իր նշանակած նախարարը ոլորտից բան չեն հասկանում, իրենց դրադ ու ցավի մեջ էլ չեն ուզում մտնել, իրենց լսել, հասկանալ՝ որն է խնդիրը։ Բայց Փաշինյանին թթու խոսք դեռ չեն ասում, դեռ հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը լուծում կտա խնդրին։ Եթե ոչ, ապա իրենք կփակեն «ֆեդերալ տռասները», բայց որ Արցախը հանձնելու կամ Հայաստանի ապագան հարցականի տակ դնելու համար, այլ իրենց հացը կտրելու։ 

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular