ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ծնվել է առաջին Իչակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ մի քանի ամիս առաջ Հնդկաստան ասելիս առաջինը կարելի էր մտաբերել Թաջ Մահալն ու թեյերը:

Այսօր՝ Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ: Հնդկական ֆիլմերի ինդուստրիան Հայաստան մտավ 60-70-ական թվականներին:

Խորհրդային ղեկավարությունը թույլ չէր տալիս հոլիվուդյան ֆիլմերին հայտնվել մեծ էկրանին և լավագույն այլընտրանքը մնում էին հնդկական ֆիլմերը: Շատերի կարծիքով` հենց դա է պատճառը, որ մեր օրերում հնդկական սերիալներն ունեն դիտելիության բարձր վարկանիշ՝ 70-ականների սերնդին հիշեցնում են նրանց երիտասարդությունը: Դիսկո պարողին, Զիտա, Գիտային փոխարինելու եկան սերիալների հերոսները:

Առաջին ծիծեռնակը եղավ «Մերժվածը»՝ Շանթի եթերում, որին հետևեցին ՊանԱրմենիան մեդիա գրուպի 3 սերիալները: Մեր հանրության մի ստվար զանգված հետևում է գործողությունների հետագա զարգացմանը, փողոցում կարելի է հանդիպել ավելի մեծ թվով աղջիկների, ովքեր ձեռքերiն մեհենդի ունեն, բավականին ակտիվ գործում են սոցիալական ցանցերում երկրպագուների էջերը, հերոսների խոսքերը դարձել են շատերի առօրյա խոսքի մասը, և անգամ նորածին երեխաներին սկսել են անվանակոչել ի պատիվ նրանց:

2017 թվականի ամանորին Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) համայնքում ծնվեց մի աղջիկ, որին անվանեցին Իչակի: Փոքրիկի մոր՝ Մալվինա Ավետիսյանի խոսքով, հատուկ մտադրություն չեն ունեցել հենց այդպես կոչել երեխային. «Դժվարանում էինք անվան ընտրության հարցում, այդ ժամանակ էլ նոր էր սկսվել «Մերժվածը»: Գլխավոր հերոսուհու անունը հավանեցինք, և հենց այդպես էլ որոշեցինք աղջկաս անունը: Սերիալներն անգամ հնդկական մշակույթը նորաձև դարձրեցին Հայաստանում:

Մեհենդին՝ հինայով մարմնի ժամանակավոր նախշազարդումն ունի մոտ հազար տարվա պատմություն: Առաջացել է Ասիայում, իսկ Եվրոպա հասել է միայն վերջին տարիներին: Արմինե Պետրոսյանը, որբ արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է այդ արվեստով, նկատեց, որ աղջիկները ցանկանում են հենց այն մեհենդին, որը տեսել են իրենց սիրելի կերպարի ձեռքին. -Մեհենդիները հատուկ նշանակություն ունեն հատկապես հնդկական հարսանիքների ծիսակարգում: Կա վարկած, որ ինչքան երկար պահպանվի մեհենդին, զույգն այնքան երջանիկ կլինի: Իսկ առհասարակ մեհենդին պահպանվում է երկու-երեք շաբաթ: Մինչև հնդկական սերիալների ցուցադրումը և շուկայի բացումը, հազվադեպ կհանդիպեիր աղջիկների, որոնք մեհենդի ունեին:

Իմ հին հաճախորդներից մեկը, օրինակ, մեհենդին տեսել էր իր սիրելի երգչուհու՝ Մադոննայի ձեռքին և որոշել էր ինքն էլ ունենալ նույն մեհենդիից,-հավելեց Արմինեն: Նա նաև զբաղվում է հնդկական պարերով, քանի որ հինգ տարեկանից տարված է հնդկական ֆիլմերով և մշակույթով: Նրանք, ովքեր դիտում եմ հնդկական սերիալներ, նշում են, որ հաջողության գրավականը հերոսների պարզությունն ու անկեղծությունն է:

-Շնորհիվ այս սերիալների, բարձրացվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ամուսինների միջև տարիքային հսկայական տարբերությունը, սոցիալական անհավասարությունը: Բացի այդ՝ ներկայացվում է Հնդկաստանն իր ողջ գեղեցկությամբ, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը,- նշեց մեր զրուցակիցներից Նաիրա Վաթյանը, որը նույնպես երկար տարիներ է, ինչ հետաքրքրվում է հնդկական մշակույթով:

Հնդկական սերիալները դիտելիության բարձր վարկանիշ ունեն հատկապես հետխորհրդային երկրներում, և արգելված է դրանց ցուցադրումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանն ու Սաուդյան Արաբիան: Պակիստանի գերագույն դատարանը որոշում ընդունեց արգելել հնդկական ֆիլմերի և սերիալների ցուցադրումը, ինչից հետո կտրուկ ավելացավ թուրքական սերիալների թիվը: Այժմ Պակիստանում ցուցադրվում է յոթ թուրքական սերիալ, հաղորդում է BBC-ին:

Սիրանուշ ԳԵՎՈՐԳՅԱՆ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular