ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի գործընկերոջ հետ․ ի՞նչ են քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցերը: 

Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարին անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկայի մերժման, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթաց վերադառնալու և հանրահայտ սկզբունքներին համապատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular