ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե անգամ պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը․ Վահրամ Բալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ իրավունքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը։

«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական առումով չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, եթե այսպես կոչված  «խաղաղության պայմանագիր» ստորագրվի՝ առանց Արցախի հետ կապված վերապահման, ապա հետագայում հնարավոր է դա պատրվակ դառնա ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպես ՌԴ-ն է ասել, թե ՀՀ իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպես էլ այդ պայմանագիրը կարող են պատրվակ դարձնել, եթե չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանա, բայց կրկնում եմ՝ դա իրավական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր իր տարածքի վրա և ոչ թե Ադրբեջանի կամ այլ պետության»,-ասել է Բալայանը և համոզմունք հայտնել, որ որևէ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Բաքվի ախորժակը բավականին մեծ է, նա չի սահմանափակվել Արցախով, այլ ուզում է զավթել ամբողջ Հայաստանը։

Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքվելուց որոշ ժամանակ անց խախտվել են․

«Իհարկե, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կբխի, բայց որևէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացվի կամ տարածքների փոփոխություն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողություն սկսի ԽՍՀՄ դեմ։ Այնպես որ, եթե անգամ նման պայմանագիր կնքվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Քաղաքական իրավիճակն աշխարհում անընդհատ փոփոխվում է, ու մենք պետք է չդադարենք պաշտպանել, տեր կանգնել մեր իրավունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պետք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,-նշել է Բալայանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular