ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիության հետ այս փուլում նոր գործընթացներ են սկսվում, որևէ խոչընդոտ չկա․ ԱԳ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում դեկտեմբերի 11-ին կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործունեության շրջանակներում մշակված  խորհրդատվական կարծիքների քննարկումը՝ պետական մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իրավունքի Եվրոպա միավորում»-ից, քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումներն արդեն դառնում են ավանդական։ Նրա խոսքով՝ մեր քաղհասարակության մասնակցությունը ԵՄ տարբեր ֆորմատներում բավականին արդյունավետ է, և, համեմատելով Արևելյան գործընկերության այլ երկրների փորձը, նշել է, որ Հայաստանն առավել առաջընթաց ունեցող երկիր է։

 

«Փորձում ենք առավել բաց լինել քաղհասարակության հետ քննարկումներում։ Եվրամիության հետ այս փուլում նոր գործընթացներ են սկսվում, և քաղհասարակության կարծիքներն անչափ գնահատելի կլինեն։ Հիմա այն ժամանակն է, որ ունենք ինովացիոն, թարմ մտածելակերպի կարիք»,- նշել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ վերջերս Հայաստան էր ժամանել ԵՄ փաստահավաք առաքելությունը՝ ՀՀ կարիքները գնահատելու, ներկայացվող առաջարկներին ծանոթանալու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղիներ փնտրելու համար․ ըստ Հովհաննիսյանի՝ այս հարցում քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալը  խորհրդանշական է համարել, որ հենց դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարն առաջին անգամ ԵՄ արտաքին հարցերով խորհրդի ԱԳ նախարարների հետ կմասնակցի աշխատանքային ճաշի։

«Քաղհասարակության առաջարկներն ու կարծիքները շատ գնահատելի են, պատրաստ ենք լրացուցիչ միջոցառումներ նախաձեռնել և մասնակցել դրանց»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն առանձնապես կարևորւմ է քաղաքական, անվտանգային ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը, ինչպես նաև, իհարկե, մարդու իրավունքները, արդարադատության ոլորտը շարունակում են մնալ իրենց առաջնային ուղղություններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular