ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարեջրի գավաթ

ՖՈՏՈ

Գարեջրի իսկական գիտակը գիտի, որ այս խմիչքի յուրաքանչյուր տեսակ համապատասխանում է որոշակի գավաթի, որի ձևը նախատեսված է բացահայտելու այդ գարեջրի բոլոր որակները։ Իսկ ոչ մասնագետի համար գարեջրի բաժակների բազմազանությունը պարզապես զարմացնում է։ Տարբեր ժամանակներում (և նույնիսկ այսօր) դրանք պատրաստվել են տարբեր նյութերից՝ խեցեղենից, ճենապակուց, ապակուց, փայտից, մետաղից և նույնիսկ քարից կամ կաշվից։
Գարեջրի (կամ դրան նման մի բանի) համար նախատեսված առաջին գավաթները  հայտնվել են մ.թ.ա յոթերորդ հազարամյակում։ Այո, այո, դա տառասխալ չէ, դեռ այն ժամանակ, երբ մեր մոլորակի ժողովուրդներից շատերը դեռ չգիտեին թե ինչ է անիվը, հին շումերներն արդեն սովորել էին յոթ տասնյակ տարբեր տեսակի գարեջրեր պատրաստել և նաև գավաթներ պատրաստել քարից։
Հետագա դարերում գարեջրի գավաթի նյութն ընտրվել է մի քանի չափանիշներով, որոնցից հիմնականը եղել է խմիչքի համի պահպանումը։ Օրինակ Ռուսաստանում գավաթները փայտից էին պատրաստում, ինչը թույլ չէր տալիս խմիչքին արագ տաքանալ։ Ֆրանսիայում շատ վաղ են սկսել ապակուց գավաթներ պատրաստել. այն և գեղեցիկ էր, և ամեն ինչ կարելի է խմել մինչև վերջին կաթիլը։ Գերմանիայում, սկսած 15-16-րդ դարերից, լայն տարածում են գտել լծակով բարձրացող կափարիչներով անագե թիթեղյա գավաթները։ Այն ժամանակ Եվրոպայում հիգիենայի հարցում ամեն ինչ վատ էր, և, հետևաբար, այդ կառուցվածքը հնարավորություն էր տալիս մաքուր պահել գարեջուրը: Բացի այդ, անագը այն միակ մետաղն է, որը ոչ մի կերպ չի ազդում գարեջրի համի վրա։
Չեխիայում գարեջրի գավաթները պատրաստել են ապակուց, սակայն ի տարբերություն ֆրանսիացիների, դրանք ունեցել են հաստ պատեր։ Ի դեպ, չեխերը դեռ վստահ են, որ բարակ պատերով բաժակների մեջ լավ գարեջուր լցնելը անճաշակության նշան է։
Ե՛վ չեխերը, և՛ գերմանացիները սիրում են արտահայտիչ բույրերով չզտված տեսակների գարեջրեր, և, հետևաբար, հայտնվել են գավաթներ, որոնք նեղանում են վերևում: Նրանցից ավելի հեռուն են գնացել Բելգիայում, որտեղ սիրում են մրգային համով գարեջրեր: Նման տեսակների համար հայտնվել են գավաթներ, որոնք շատ նման են կոնյակի բաժակներին: Իսկ նպատակը մեկն է եղել՝ վայելել գարեջրի բույրը։
Մեծ Բրիտանիայում ինչպես առաջ, այնպես էլ հիմա նախընտրելի է էլը՝ ֆերմենտացման գարեջուրը: Այնտեղ գավաթները հաստ հատակ ունեն և ընդարձակվում են դեպի վերև։ Բացի այդ, ընդունված է այդ ըմպելիքը չափել պինտաներով, և այդ պատճառով էլ գավաթներն ունեն 600 մլ տարողություն։
Գավաթների տարողությունների պատմությունն էլ է հարուստ: Կան 250 մլ տարողությամբ բաժակներ և 1500 մլ-ոց, կան նույնիսկ 100 մլ-ոց գավաթներ, որոնցից խմում են Կյոլշ։ Այնուամենայնիվ, 500 մլ-ոց գավաթներն են միշտ եղել ամենատարածվածը:
Գարեջրի ավանդույթների բազմազանությունը տպավորիչ է, և բազմազան են նաև հարյուրավոր տեսակների գավաթները դրանց ճաշակելու համար: Եվ այդ ամենը ոչ հենց այնպես, այլ որոշակինպատակով, որն է գարեջրի բոլոր նրբությունների բազմազանությունը բացահայտելը։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular