ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրը որդու օժանդակությամբ թմրամիջոց է իրացրել․ ի՞նչ է հայտնի

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։

Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝ 48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում․ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular