ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Բաբասյան.«Ամուսինս դեմ է լինում եւ խանդում է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջնեկի` Ալեքսանդր կրտսերի լույս աշխարհ գալուց ամիսներ անց դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, լուսանկարվեց BRAVO.am-ի ֆոտոշարքում՝ ցույց տալու, թե ինչպես է հղիությունից հետո վերականգնել կազմվածքը եւ ազատվել 33 կգ ավելորդ քաշից: Դիետոլոգն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել եւ ֆոտոշարքն առաջինը տրամադրել է մեզ: 

 
Լիլիթ Բաբասյանը
 

Շուրջ երկու տարի է՝ նա շարունակում է ակտիվորեն մարզվել եւ հետեւել հատուկ սննդակարգի: Ինչպես հայտնել է, նպատակը մեկն է՝ ունենալ առողջ եւ գեղեցիկ մարմին.«Սպորտն ինձ համար կյանք է դարձել: Երբ տխուր եմ, մարզվում եմ, լավ տրամադրություն ունեմ` նույնպես: Անգամ այն ժամանակ, երբ զայրացած եմ, այցելում եմ մարզասրահ եւ լիցքաթափվում: Սպորտն իմ ընկերն է դարձել, ընկեր, ով երբեք չի դավաճանի: Երբեք»:

Կախված նպատակից՝ Լիլիթը մարզման ծրագիրը մշտապես փոխում է: Օրինակ, ձմռանը ցանկացել է մկանային զանգված ձեռք բերել, ուստի օրական 3 ուժային եւ մեկ կարդիո վարժություն է արել: Պարզվում է՝ նա եւ Ալեքսանդրը մարզվում են տարբեր մարզասրահներում.«Ամուսինս, իհարկե, երբեմն դեմ է լինում հաճախակի այցերիս. խանդում է:)»: 
 
Լիլիթ Բաբասյանը
 

Նա ուրախությամբ շեշտել է, որ մարզվողների թիվն աստիճանաբար աճում է.«Երկու տարի առաջ, երբ նոր էի սկսել պարապմունքները, բոլորն ինձ թեք հայացքով էին նայում: Այսօր յուրաքանչյուր երկրորդը մարզվում է: Անկեղծ ասած՝ հետեւում եմ, թե ովքեր են մարզասրահի «բնակիչները», ովքեր` «հյուրերը»: Վերջիններս չեն գալիս մարմինը ձգելու համար, մեծ մասը ցուցամոլ են: Հուսով եմ` մի քանի տարի անց մեր աղջիկները սրահներ կհաճախեն՝ իրենց նպատակին հասնելու համար»:

Հարցին՝ արդյոք չի կարող ցանկալի արդյունքին հասնել միայն հատուկ սննդակարգի միջոցով, Լիլիթը  պատասխանել է` եթե միայն նիհարելն է նպատակը, ապա՝ այո. «Բայց եթե ուզում ես ամրակազմ լինել, անհրաժեշտ է ե՛ւ ճիշտ սնունդ, ե՛ւ մարզումներ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular