ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շղթայական վթար՝ Երևանում. «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ 5 մեքենա է բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ բախվել են 66-ամյա Գևորգ Մանուկյանի վարած Volkswagen Passat մակնիշի, 33-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած Opel Astra մակնիշի, 25-ամյա Արմեն Պետրոսյանի վարած Mercedes C180 մակնիշի և 36-ամյա Վարդան Մալաքյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով կայանված Opel-ը առաջ է ընթացել ու բախվել մեկ այլ խոտանված ավտոմեքենայի:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, բոլորը եղել են սթափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular