Թեհրանը ողջունում է Երեւանի եւ Բաքվի համատեղ հայտարարությունը գերիների ազատ արձակման վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեհրանը ողջունում է Երեւանի եւ Բաքվի համատեղ հայտարարությունը գերիների ազատ արձակման վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին ասել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղության լեզուն և տարածաշրջանի երկրների միջև վստահության մթնոլորտը, և հույս հայտնել, որ այս միջոցառումների շնորհիվ կողմերը կկարողանան հասնել խաղաղության և կայունություն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու կողմերին ապահովելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասել է Քանաանին։