ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևելագետը գնահատել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանի ռազմական հռետորաբանությունն անհարկի լարվածություն է ստեղծում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, և դա տեղի է ունենում Արևմուտքի հետ սրված հարաբերությունների ֆոնին, ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը «iz.ru»-ի հետ զրույցում։ «Դա տեղի է ունենում Արևմուտքի, առաջին հերթին Ֆրանսիայի հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին, որը սկսել է Հայաստանին մատակարարել զրահափոխադրիչներ և որոշ այլ զինատեսակներ։ Թեև պարզ չէ, թե ինչո՞ւ են այդ զենքերն անհրաժեշտ, քանի որ այդ զինատեսակների ծավալները, մատակարարումները և որակը, հատկապես ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո, ցույց են տալիս, որ Հայաստանից տարիներ կպահանջվեն պաշտպանունակության ամրապնդման համար»,- ընդգծել է Տարասովը։ Փորձագետի կարծիքով, ռազմական հռետորաբանությունը, որն այսօր գալիս է Երևանից, բացարձակապես անհարկի լարվածություն է ստեղծում Մոսկվայի հետ հարաբերություններում և դա ընդամենը բլեֆ է։ «Դա ուղղակի բլեֆ է Ռուսաստանին ցույց տալու համար, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության միակ հենակետն է Կովկասում, և որ Ռուսաստանը, իբր, չի կատարել ՀԱՊԿ-ի ստանձնած իր պարտավորություններն այն ժամանակ, երբ Ադրբեջանը  ռազմական գործողություններ էր իրականացնում։ Հիմա Երևանն իբր մեկ այլ գործընկեր է փնտրում, որը կարող է փոխարինել Մոսկվային»,- հավելել է Տարասովը։ Արևելագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն իրականում ներկա է Հայաստանում ունենալով ռազմակայաններ և խաղաղապահներ, մինչդեռ Արևմուտքից Երևանի վերաբերյալ արվում են միայն հայտարարություններ և զենքի մասնակի մատակարարումներ, որոնք առանձնակի նշանակություն չունեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը ասել էր, որ իրենք հրաժարվել են հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ նախկինում վճարված զենքը չմատակարարելու համար։ Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին մեղադրել էր զենքի մատակարարումն իբր ձգձգելու մեջ։ Մեկնաբանելով դա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի մտադրությունը լուծելու ռուսական զենքի մատակարարումների հարցը գործընկերային ոգով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular