Կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը․ Հակոբ Արշակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգայի ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։
Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։
Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»։