ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ պայմանագիրը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ՝ նոր պատերազմ հրահրելու․ Խաչատրյան

ՎԻԴԵՈ

Խաղաղություն և ռևանշ, դրանք այնքան ընդգրկուն բաներ են․ չկա աշխարհում մի մարդ, որ խաղաղություն չցանկանա․ և ասել, որ «մենք դեմք ենք խաղաղության պայմանագրին», տրամաբանական չէ, ուղղակի Ադրբեջանի պահանջներն են անհասկանալի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե իրենք կգնան խաղաղության պայմանագրին, եթե Հայաստանը ստորագրի, որ ռևանշի չի գնալու։

Խաչատրյանը հարց հնչեցրեց՝ իսկ ի՞նչ է ռևանշը, ու ի՞նչ է ակնարկում Ադրբեջանը ռևանշ ասելով։

«Գուցե «Բաստիոն» զրահամեքենան էլ դիտարկվի որպես ռևանշի ձգտում։ Այդ դեպքում էլ նոր հարձակում կլինի»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ այս խաղաղության պայմանագիրը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ՝ նոր պատերազմ հրահրելու։

Մանրամասներտ՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular