Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը
ՄՇԱԿՈՒՅԹԱյսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ:
Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
Qahana.am-ը գրում է, որ այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։