ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին:

Վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:

Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են:

Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար, որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:

Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:

Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular