ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասեր են բացվել երկրի բոլոր նահանգներում՝ տեղական ժամանակով ժամը 09.00-ին (ՀՀ ժամանակով՝ 11:00-ին):

Ընտրությունները տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին։ Ընտրատեղամասերը կփակվեն 21:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):

Մոտ 67 միլիոն եգիպտացիներ քվեարկելու հնարավորություն ունեն։ Ընտրությունների ընթացքում ողջ հանրապետությունում կգործի 9376 ընտրատեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևելու է 14 միջազգային կազմակերպություն, հաստատվել է 220 միջազգային դիտորդ։

Գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին առաջին փուլում կմրցի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ (50 տեղ խորհրդարանում) Հազեմ Օմարի, լիբերալ Վաֆդ կուսակցության ղեկավար Աբդել Սանադ Յամամայի և Եգիպտոսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆարիդ Զահրանի հետ:

Օգոստոսին Եգիպտոսի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Մուսթաքբալ Վաթան» (Հայրենիքի ապագան), հայտարարել էր, որ կողմ է Էլ-Սիսիի նոր ժամկետի առաջադրմանը:

Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների օրը։

Հոկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավարը հայտարարեց, որ առաջադրվելու է երրորդ ժամկետի համար:

Ընտրություններին գրանցվելու համար փաստաթղթերի ներկայացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-14-ը։ Թեկնածուների վերջնական ցուցակը հաստատել է Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին, նույն օրը, երբ պաշտոնապես սկսվել է մեկամսյա նախընտրական քարոզարշավը։ Ուրբաթն ու շաբաթ օրը լռության օրեր էին, որոնց ընթացքում արգելվում էր ցանկացած նախընտրական քարոզչություն։

Եգիպտոսի նախագահական ընտրությունները երկրի սահմաններից դուրս տեղի են ունեցել դեկտեմբերի 1-3-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել 121 երկրի 137 ընտրատեղամասերում։

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին։ Երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա 2024 թվականի հունվարին։

Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2014 թվականին ընտրություններում հաղթելուց հետո, որոնք տեղի են ունեցել Մուհամեդ Մուրսիի և իսլամիստ «Մուսուլման եղբայրների» իշխանությունից հեռացնելուց մեկ տարի անց։

2018 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։ 2019 թվականի ապրիլին Եգիպտոսում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում ընդունվեցին ուղղումներ, որոնք Ալ-Սիսիին հնարավորություն տվեցին առաջադրվել նոր ժամկետի համար, իսկ նախագահական ժամկետը չորսից դարձավ վեց տարի։ Այսպիսով, եթե նա հաղթի ընթացիկ ընտրություններում, նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2030 թվականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular