ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Թեննեսի նահանգում փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի:

Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունը և Նեշվիլի շտապ օպերատիվ կենտրոնը։

Տեղական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին Մոնտգոմերի կոմսությունում երեք մահվան մասին: Նշվել է նաև, որ վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնից հայտնել են, որ եղանակային պայմանների պատճառով եղել է «երեք զոհ»։ Այս տեղեկությունը հաստատում են նաև ոստիկանությունը։

Նահանգը բախվել է եղանակային վատ պայմանների և, մասնավորապես, տորնադոների։

PowerOutage.us մոնիտորինգային ծառայության ընթացիկ տվյալների համաձայն՝ նահանգում գրեթե 74 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular