ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Այս մասին գրում է  ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացման օրն է:

Այսօր աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ 120 000 Արցախի մեր հայրենակիցները, Ադրբեջանի վարած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության արդյունքում, զրկվեցին իրենց պատմական Հայրենիքում ապրելու իրավունքից, ենթարկվեցին սովամահության, պանտանդառութան, ցեղասպանության… աշխարհը լռեց և այսօր էլ լուռ է…

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Մասնակիցների 99,89%-ը «ԱՅՈ» ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այսպես դրվեց հայկական նոր պետականության իրավական հիմքը: Պետականություն, որի արյամբ գծված ու պահված սահմանները հանձնվեցին…

Հուսով եմ, որ մի օր արդարությունը կվերականգնվի, և այս երկու կարևոր տոները կվերագտնեն իրենց իմաստն ու բովանդակությունը:

Հայրենիքի ազատագրման հուսառատ սպասումներով»,- գրել է պատգամավորը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular