ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանացի վերլուծաբան. Փաշինյանը Հայաստանը տանում է վտանգավոր ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կտրվելով Ռուսաստանից, իր երկիրը տանում է դեպի այնտեղ, որտեղ արդեն փորձել են շարժվել Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Այդ մասին բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը ասել է ամերիկացի լրագրող Ալեքսանդր Քրիստոֆերին տված հարցազրույցում։ Մերկուրիսի խոսքով Փաշինյանը կրկնում է ռուս լիբերալների սխալները, որոնք 90-ականներին կառավարում էին երկիրը և կարծում էին, որ Արևմուտքի հետ իրենց ավելի լավ կլինի։

«Նա Հայաստանը քաշում է շատ, շատ վտանգավոր ուղղությամբ։ Բայց, իհարկե, այդպես են անում նաև այն քաղաքական գործիչներից շատերը, որոնց տեսնում եք Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և նախկին Խորհրդային Միությունում: Փաստացի մենք դա տեսանք Ռուսաստանում 90-ականներին երկիրը վերահսկող լիբերալների օրոք, մենք դա տեսնում ենք Ուկրաինայում։ Հիմա դա տեսնում ենք Մոլդովայում, Վրաստանում, որտեղ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Բայց նրանք դեռ ունեն  ներքին հավատ և որոշ աջակցություն ընտրողների կողմից»,- ասել է փորձագետը։

«Հայաստանում և բոլոր նշված մյուս երկրներում կան մարդիկ, ովքեր, ընդհանուր առմամբ, կարծում են, որ իրենց երկրների համար ճիշտ ուղին իրենց հին հարաբերությունները խզելն է, հրաժարվելն է հին դաշինքներից, որոնք աշխատել են, կարծում են, որ Արևմուտքի հետ ինտեգրումը լավ, փայլուն բան է, և որ պետք է դա անել: Ցավում եմ ասում, բայց վախենամ, որ այստեղ փողի խնդիր կա։ Այդ բոլոր երկրներում կան մարդիկ, ովքեր քիչ են  մտահոգված երկրի ընդհանուր ելքով, բայց կարծում են, որ վերակառուցումը ձեռնտու կլինի Արևմուտքին։ Նյութական տեսանկյունից դա շատ ձեռնտու է հենց նրանց համար։ Նման մարդիկ կան Հայաստանում, նման մարդիկ կային Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և, իհարկե, հենց Ռուսաստանում»,- ասել է Մերկուրիսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular