ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան. Ֆրանսիան զինելով Հայաստանին հող է նախապատրաստում տարածաշրջանային նոր հակամարտության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.yahoo.com նորությունների վեբ կայքը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար պայմաններ ստեղծելու մեջ Հայաստանին զենք մատակարարելով։

Ալիևն օգտագործել է Բաքվում ապագաղութացման կոնֆերանսի ելույթը քննադատելու Ֆրանսիային, որն անցյալ ամիս հայտարարել էր, որ համաձայնեցրել է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու նոր պայմանագրերը: «Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր անցյալ և ներկա գաղութները, այլ նաև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը աջակցելով անջատողական միտումներին և անջատողականներին, - ասել է Ալիևը,- զինելով Հայաստանը նա վարում է ռազմատենչ քաղաքականություն, խրախուսում է ռևանշիստական ​​ուժերին Հայաստանում և հող նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սկսելու համար»։ Ընդգծելով հարաբերությունների վատթարացումը` Ալիևը  իր ելույթում նաև ասել է, որ Ֆրանսիան պատասխանատու է «մարդկության գաղութային պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասի համար»։ Ի պատասխան` ֆրանսիական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիան եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ միասին աշխատում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, որը հիմնված կլինի ինքնիշխանության և սահմանների հարգման սկզբունքների վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին երեք տասնամյակների ընթացքում երկու պատերազմ են մղել, և Ալիևը մեծ հաղթանակ է տարել վերջին պատերազմում հետ գրավելով  Ղարաբաղի տարածաշրջանը, որտեղ էթնիկ հայերը փաստացի անկախություն էին վայելում 1990-ականների սկզբից: Արդյունքում ավելի քան 100000 հայեր այնտեղից փախել են Հայաստան:

Ադրբեջանն այժմ գտնվում է Հայաստանի հետ իր համար բարենպաստ խաղաղության համաձայնագիր կնքելու ամուր դիրքերում և գնալով ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում արևմտյան երկրների, հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ, որոնք մեծ էթնիկ հայկական համայնքներ ունեն և համակրում են Երևանին:

Ըստ ֆրանսիական դիվանագիտական ​​աղբյուրի, ավելի վաղ Ֆրանսիան պարզաբանումներ էր խնդրել Բաքվից այն բանից հետո, երբ իր կիբերպաշտպանության ստորաբաժանումը բացահայտել էր Ադրբեջանից բխող քարոզարշավ, որի նպատակն էր խաթարել հաջորդ տարի Օլիմպիական խաղերն ընդունելու Փարիզի կարողությունը:

Եվրոպացի դիվանագետներից մեկը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, Ղարաբաղի տարածաշրջանը վերադարձնելուց հետո, կարող է փորձել գրավել տարածքներ Հայաստանի հարավում, որպեսզի միջանցք բացի դեպի իր էքսկլավ Նախիջևան, որը սահմանակից է  Թուրքիային, Իրանին և Հայաստանին: «Մենք իսկապես մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականությամբ», - Reuters-ին ասել է դիվանագետը։ Բայց Ադրբեջանն ասում է, որ նման մտավախություններն անհիմն են, և իրենք աշխատում են Իրանի հետ Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ Reuters-ին ասել է, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ երկկողմ խաղաղության բանակցություններ վարել և կարծում է, որ նրանք կարող են արագ համաձայնության գալ առանց Արևմուտքի միջնորդության։ «Խաղաղության համաձայնագիրը միջուկային ֆիզիկա չէ։ Եթե ​​բարի կամք լինի, ապա խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքները կարող են մշակվել կարճ ժամանակում»,- ասել է նա։ Պատասխանելով Արևմուտքի ներգրավվածության մասին հարցին նա հավելել է. «Մեզ խաղաղություն է պետք մեր տարածաշրջանում, ոչ թե Վաշինգտոնում, Փարիզում կամ Բրյուսելում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրների սահմանին կամ այլուր, բայց Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկարամյա միջնորդությունները չեն կարողացել հասցնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի: Հայաստան ն ու Ադրբեջանը դեռ պետք է պայմանավորվեն իրենց ընդհանուր սահմանի սահմանագծման շուրջ, որը մնում է փակ և խիստ ռազմականացված է: Սահմանային փոխհրաձգությունները, հաճախ մահացու ելքով, մնում են սովորական: Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, վերջին ամիսներին մի քանի անգամ հրաժարվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող խաղաղության բանակցություններից, քանի որ նրանց մեղադրել է հայամետ կողմնակալության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular