ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս տարի լրանում է «Ցեղասպանության ոճրի կանխարգելման և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։

 

Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝ Կոնվենցիան առաջին անգամ սահմանել է ցեղասպանության հանցագործության հայեցակարգը միջազգային իրավունքում։

 

 

Փաստաթղթի նախաբանն ընդունում է, որ «պատմության ընթացքում ցեղասպանությունը մեծ դժբախտություն է բերել մարդկությանը», և որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ «մարդկությանը այս նողկալի պատուհասից ազատելու համար»:

 

Իր ընդունումից հետո 75 տարիների ընթացքում Կոնվենցիան կարևոր դեր է խաղացել միջազգային քրեական իրավունքի զարգացման գործում՝ պատասխանատվության ենթարկելով նման հանցագործությունների մեղավորներին, ուժեղացնելով դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը և ձայնի իրավունք տալով ցեղասպանության զոհերին: Կոնվենցիան վավերացրել է 153 պետություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular