ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը փաստացի մտնում է նոր նախընտրական արշավի մեջ, թեև մինչև դեկտեմբերի 7-ը ոչինչ չէր կանխագուշակում իրադարձությունների նման զարգացումը։ 2016 թվականին հանրապետության Սահմանադրության փոփոխությունների լայնածավալ փաթեթի ընդունումից հետո պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձավ յոթ տարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը հաղթել է 2018 թվականին ընտրություններում, նոր ընտրարշավը նախատեսվում էր յոթ տարի հետո, այսինքն՝ 2025թ.-ին։ Սակայն ընտրությունները տեղի կունենան երկու ամսից։ Այս մասին  հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը դեկտեմբերի 7-ին, սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ո՞րն է այս որոշման պատճառը։

Այս տարի Իլհամ Ալիևը նշեց իր իշխանավարման քսանամյակը։ 2003 թվականի հոկտեմբերին նա ընտրվեց իր առաջին նախագահական ժամկետում և ընկալվեց որպես իր մեծ հոր իրավահաջորդը, որը, չնայած այն հանգամանքին, որ նա անկախ հետխորհրդային Ադրբեջանի սոսկ երրորդ ղեկավարն է, համարվում է այս պետության հիմնադիր հայրը։ Այս ընթացքում շատ ջուր է հոսել։ Ալիև կրտսերը հաղթեց 2008, 2013 և 2018 թվականներին: Ընդ որում, 2009 և 2016 թթ. նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնեցին պետության ղեկավարի նրա լիազորությունները: Նախ հանվեցին իշխանավարման թվի սահմանափակումները (նախկինում՝ մինչև 2009 թվականը, անհնար էր երկու անգամից ավելի զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը), իսկ հետո նախագահական ժամկետը հասցվեց յոթ տարվա։

 

Ընդ որում, Իլհամ Ալիևի նախաամանորյա որոշման մեջ բավականին ռացիոնալ պատճառներ են երևում։ 2023 թվականին նա ավարտեց այն, ինչ իրենից առաջ շատերը (և ինքը՝ երկար ժամանակ) միայն ծրագրել էին։ Խոսքը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքի նկատմամբ իրավասության վերականգնմանը։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այսօր բազմաթիվ ադրբեջանցիների, հասարակ մարդկանց, ընդդիմադիրների և նույնիսկ ապաքաղաքական մարդկանց գիտակցության մեջ այս հանգամանքը գերիշխում է տնտեսական խնդիրներին, սոցիալական անկարգություններին, կոռուպցիային և շատ այլ բաների։ «Հողերի հավաքումն» ավարտված է։ Եվ հենց այս կարգավիճակով է Ալիևը ցանկանում նոր ժամկետի գնալ։ Ու թեև Ադրբեջանում ընտրությունները չունեն այն ինտրիգները, ինչ հարևան Վրաստանում կամ Հայաստանում, սակայն դրանք նույնպես պետք չէ թերագնահատել։ Իշխանություններն իրենց լեգիտիմությունը կառուցում են նաև այս ընթացակարգերի միջոցով, անգամ եթե արտաքին դիտորդները դրանք չեն համարում անբավարար թափանցիկ և ժողովրդավարական։  Հաջողակ «հող հավաքողի» և բազմամյա թշնամուն հաղթողի դերում ընտրվելով՝ Ալիևն ամրապնդում է իր իշխանությունը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ նրա քննադատներն այսօր չեն հերքում Ադրբեջանի նախագահի հաջողությունը։ Ի տարբերություն 2020-ի, երբ Ալիևի հակառակորդները կշտամբում էին նրան թերի հաղթանակի և ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակների իրողություններին վերադառնալու համար»,- գրել է քաղաքագետը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular