Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը երեք տարի մեր զինծառայողներին գերության մեջ պահելուց, հետո մարդասպան դիվերսանտների հետ փոխանակելուց հետո տարբեր դերակատարների կողմից խրախուսանքի խոսքեր է ստանում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.
«Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ալիևը պարտավոր էր ետ վերադարձնել մեր գերիներին։ Փոխանակումն էլ տեղի չի ունեցել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։
Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետը իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո»։