ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։ Գրել է «Հետքը»։

Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։ 

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։  

Տավրոս Սափեյանը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 17–ին։ Նա և հայրը՝ Էդիկ Սափեյանը, հայտարարագիր են ներկայացրել 2022թ․–ի համար, որտեղ հիշատակում չկա ընկերությունում հոր ունեցած  50% մասնակցության մասին։ Թալինի համայնքապետարանի գնման ընթացակարգը գնահատող հանձնաժողովի նախագահն ու 5 անդամները հայտարարություն են ստորագրել, որ իրենք շահերի բախում չունեն այս գնման առնչությամբ։ Բայց անտեսել են շահերի բախման իրական փաստը՝ համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությանը մրցույթի հաղթող ճանաչելու հանգամանքը։

Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսեւորվում է, հիմնականում, ձեռնարկատիրական ոլորտում: Համայնքներում, որպես կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը եւ այլ կարեւոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի, նաև՝ ավագանու անդամների սեփականությունն են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular