ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում պրոթուրքական մթնոլորտի հետ այդ երկրի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Այդ մասին Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, եթե անգամ Ադրբեջանին հաջողվի ստեղծել իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը», դա առաջին հերթին վտանգավոր է լինելու հենց Ադրբեջանի համար։ Որովհետեւ Հայաստանն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ։ Միջանցքի գրավմամբ այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար լինի։ «Արդեն այսօր Էրդողանն ասում է` ես եմ որոշել Ղարաբաղյան հարցը։ Չգիտես ինչու չհիշելով նախագահ Ալիևին»,- նշել է Կարապետյանը, հավելել, որ դա պետք է ազդակ լինի Ադրբեջանի համար, հենց Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը։

Կարապետյանն ընդգծում է, որ Ադրբեջանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի Ռուսաստանը։ «Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական ազդեցության վերահսկման համար։ Թեև Ռուսաստանը և Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող են համագործակցել և համաձայնել միմյանց հետ, բայց մեկ է Ռուսաստանի հեռացումն այստեղից ոչ միայն կործանարար է Հայաստանի համար, այլև նաև Ադրբեջանի»,- ասել է Արշակ Կարապետյանը։

Իսկ Հայաստանի ապագան պաշտպանության նախկին նախարարը տեսնում է պատմական դաշնակցային ամուր հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որ կարող է բավականաչափ անվտանգության պրոդուկտ տալ, որն այսօր մեզ այդքան պետք է։ Չէ որ, ազգային նպատակը չի կարող լինել պայքարը կոռուպցիայի դեմ, դա կարող է լինել ճանապարհներից մեկը հասնելու ազգային նպատակին։ Ազգային նպատակն ազգային անկախությունն է, պետության տեսքով և պարզ լեզվով ասած լավ կյանք այդ պետությունում»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի դա է ազգային նպատակը, որպեսզի գնաս այդ նպատակին Հայաստանին պետք է կառուցել լավ համակարգված պետություն: «Կողմնորոշվել այն դաշնակիցների հարցում, որոնց մենք ունենք և փորձել սինխրոն քայլեր կատարել մեր գործողությունները նրանց հետ, այդ ժամանակ, Հայաստանը կծաղկի»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը նաև նկատել է, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող երկիրը տանել ծաղկման․ «Եթե նրանք մնան վստահեցնում եմ, մենք չենք ունենա պետություն։ Մենք կլուծվենք պատմության մեջ ինչպես մեծ ասորի ժողովուրդը, ուր են նրանք հիմա»։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular