ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … քող

ՖՈՏՈ

Երևի նորաձևության արդյունաբերությունը չգիտի կանացի ավելի առեղծվածային աքսեսուար, քան քողն է։ Այն թաքցնելով  դեմքը անծանոթներից յուրօրինակ հմայքով ու նրբագեղությամբ է լցնում կնոջ կերպարը։ Այսպիսով, ո՞րն է այդ գլխազարդի առեղծվածը: Ինչպե՞ս է քողը գերել հարյուր հազարավոր նորաձևության սիրահարների ամբողջ աշխարհում:
Ենթադրաբար, քողի պատմությունը սկսվել է Արևելքից, որտեղ կանայք ստիպված էին թաքցնել իրենց դեմքերը։ Քողը ծառայում էր որպես փարանջա, որը կրում էին կրոնական կամ դասակարգային պատկանելությունը ցույց տալու համար։ Շուտով այդ գլխազարդը լայն տարածում է գտել աշխարհի այլ ծայրերում՝ Եգիպտոսում, Հռոմում, Ասիայում և Հունաստանում։ Քողը Եվրոպա է մտել երկու խորհրդանշական գույներով՝ սպիտակ քողը որպես մաքրության և անմեղության խորհրդանիշ, և սև քողը որպես սգի և տխրության: Ենթադրաբար 14-15-րդ դարերում քող կրում էին ոչ միայն կանայք, այլ նաև մարդկության ուժեղ կեսն այն ամրացնելով գլխարկներին։ Սակայն, ցավոք, դրա ապացույցները չեն պահպանվել։
19-րդ դարում քողի նորաձևության նոր բեկում է տեղի ունեցել: Որոշ տիկնայք սկսել են լայնեզր գլխարկներին կպցնել մեծ անցքերով ցանց-քողեր: Հետո նորաձևության մեջ են մտել կոկիկ փոքրիկ գլխարկները, որոնց վրա և ամրացված էին բարակ գործվածքից քողեր։ 20-րդ դարի 40-ական թվականներին դասական քողը նոր մրցակից է ունեցել՝ վուալետկան։ Դրանք պատրաստվում էին ավելի հաստ գործվածքից՝ ժանյակակար հավելումներով։ Այդ գլխազարդը նույնպես հարուստ զարդարում էին փետուրներով և ուլունքներով։ Հետագայում 60-ականներին քողը ձեռք է բերել առավելագույն ժողովրդականություն կանանց շրջանում։ Այդ ժամանակ է հայտնվել հաբ-գլխարկը, և ճակատը ծածկող քողի հետ  միասին այդ գլխազարդն իսկապես շքեղ տեսք է ունեցել։
Ներկայումս անցյալ ժամանակներից ծանոթ տեսքով գլխարկներին ամրացված քողերը կորցրել են իրենց ժողովրդականությունը։ Իհարկե, ներկայումս ամբողջ աշխարհում է ընդունված ամուսնությունների ժամանակ օգտագործել հարսնաքողը, և թեկուզ միայն այդ պատճառով կարելի է փաստել, որ քողը մոռացված չէ: Այնուամենայնիվ, ցանց-քողը ևս չի մոռացվել: Նորաձևության դիզայներներն առաջարկում են հասարակ գլխարկները համադրել ցանցային քողերի հետ։ Հայտնի մարդիկ ևս անմասն չեն մնում դրանից. համացանցում կարելի է գտնել Լեդի Գագայի և Ռիհաննայի լուսանկարներն այդ առեղծվածային աքսեսուարով: Բացի դա Մերիլին Մոնրոն՝ միլիոնների սեքս-խորհրդանիշը ևս համարվում էր քողի մոլի երկրպագու։ Համադրելով քողը կիսասպորտային ոճի, վերարկուի և հարթ կոշիկների հետ կանայք գրավիչ տեսք են ստանում, իսկ քողն առեղծված և հմայք է ավելացնում։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular