ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի նպատակն է՝ վերամիավորել բոլոր հայկական հայրենասիրական ուժերը։

Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադարձել է հայաստանյան ընդդիմության խնդիրներին, նշել, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, «Համահայկական ճակատ» շարժումը չի ներկայանում որպես միայն զուտ ընդդիմադիր ուժ, այլ կերպ է իրեն մատուցում։ «Հենց այդ նույն ընդդիմադիր դաշտից միացողներ ունենք, որոնք մեզ մոտ են իրենց հայրենասիրության մասին պատկերացումներով։ Շուտով քննարկվելու է երկու շարժումների վերամիավորման հարցը, գուցե երրորդ շարժումը մեզ միանա։ Այս ամենը գործընթաց է, որը տեղի է ունենում, նպատակն է վերամիավորել բոլոր հայկական հայրենասիրական ուժերը»,- ասել է նա։

Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել, Արշակ Կարապետյանը հիշեցնում է, որ իր գլխավորած շարժման առաջին քննադատությունն ընդդիմության կողմից էր, որն այսօր ղեկավարում է երկիրը։ «Իշխանությունը Հայաստանում դա Ազգային ժողովն է, նրանք նույնպես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար։ Ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կրում պատասխանատվություն՝ իր թույլ չտալու անկարողության համար։ Խնդիրը հենց դրանում է կայանում և իշխող խմբակցությունն օգտվում է դրանից»,- նշել է Կարապետյանը, հիշեցրել Հայաստանում անցկացվող հարցումները, ըստ որոնց իշխող ուժն ունի 22-25 տոկոս, իսկ հաջորդող ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշը սկսում է 7 տոկոսից. «Պարզ է, որ այս ընդդիմությունը չունի հանրային վստահություն և չի կարող այս կամ այն գործընթացի վրա ազդել։ Ինչպես իրենք են ասում արտաքին վեկտորի փոփոխության հարցում անգամ չեն կարող ազդեցություն ունենալ և այս ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին։ Փաստացի ձևավորվում է դիկտատուրա։ Ահա թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, դրա համար կարելի է անպատիժ մնալ անմեղ մարդկանց կալանավորելով, կարելի է վեկտոր փոխել անտեսելով տնտեսական դժվարությունները, որոնք որպես հետևանք լինելու են Հայաստանի համար»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հիշեցրել է Վրաստանի օրինակը, որի ժողովուրդը նույնպես ուզում էր ժամանակին կողմնորոշվել դեպի Ամերիկա, հիմա նրանք արդեն սկսում են հասկանալ իրողությունը։ «Ամերիկայում և Ֆրանսիայում չեն խմում վրացական գինի, նրանք իրենց ազգայինն ունեն։ Իսկ Ռուսաստանում սիրում են վրացական գինի, սիրում են հայկական կոնյակ, սա ասում եմ մենթալիտետների մոտ լինելու կոնտեքստում։ Ես կարծում եմ, որ հենց ԽՍՀՄ-ի ժողովուրդները հատկապես ռուս ժողովուրդը մեր եղբայրներն են, այստեղ, իհարկե, միայն ուղղում պետք է անել ադրբեջանցիների հետ կապված, որոնք մեր հանդեպ ագրեսիվ են տրամադրված։ Թեև ժամանակին նրանց հետ էլ ԽՍՀՄ-ում վատ հարաբերություններ չեն եղել»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը կարծում է, որ իրենց շարժումը շատ խաղաղասեր է․ «Մենք չենք ուզում պատերազմ, մենք ունենք երեք միլիոն բնակչություն և չգիտենք գուցե Ադրբեջանի ղեկավարությունն իրեն դրել է Ալեքսանդր Մակեդոնացու տեղը, որը գրավվում է տարածքներ, բայց ես մտածում եմ, որ Ադրբեջանի վերջը կգա, եթե նրանց հաջողվի ստանալ ընդհանուր սահման Թուրքիայի հետ։ Այդ ժամանակ նրանք իրոք կունենան խնդիրներ»,- նշել է Արշակ Կարապետյանը։ 

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular