Դեկտեմբերի 5-ին SmartArmenia Բարեգործական հիմնադրամի գրասենյակում կայացել է հիմնադրամի անդրանիկ նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 5-ին #SmartArmenia Բարեգործական հիմնադրամի գրասենյակում կայացել է հիմնադրամի անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգում խորհրդի ձևավորման, նախագահի ընտրության և առաջիկա մարտահրավերների հարցերն էին:
Նիստի արդյունքում հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կազմը։ Կազմում են Վահե Ղազարյանը, Արմեն Ավագ Ավագյանը և Արտյոմ Ղազարյանը:
Նիստում ազդարարվեց Հիմնադրամի «Տանիք» ծրագրի մեկնարկը, որի նպատակն է արցախահայությանը ապահովել մշտական բնակարաններով:
Նշենք, որ ծրագրի աջակիցներից է, «Թել-Սել» ընկերությունը, ում հետ «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամը համագործակցում է ոչ առաջին անգամ։
Այս անգամ էլ, կազմակերպությունը արդեն իր նշանակալի ներդրումն արել է ծրագրի հաջող ընթացքի համար, իսկ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը ընդգրկվել է հոգաբարձուների խորհրդի կազմում։