ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունը շարունակում է օգնությունը մարզերում վերաբնակեցված արցախցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեռևս հոկտեմբերին մեր գործընկեր Հայկական Կարմիր խաչի ընկերությանը նվիրաբերել էինք սննդի փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված են Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքների համար, գրում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը․
«Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի համայնքներում այս օրերին շարունակվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուրի տրամադրումը, որից օգտվում է 2200 ընտանիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։