ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն ու Կարմիր Խաչը պայմանավորվել են ուժեղացնել հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչների VII համակարգող հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Համակարգող հանդիպման օրակարգում ներառված էին հումանիտար նոր մարտահրավերների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքների տարածման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ներառյալ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի զինվորականների մասնագիտական ​​և աշխատանքային պատրաստման համակարգում և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ վարժանքների անցկացմանը։

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԿԽՄԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև առաջիկայում և ապագայում համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին` կողմերի մասնակցության պրակտիկայի շարունակման շուրջ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավումը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում։

Միջոցառման կարևոր արդյունքն էր ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման փոխադարձ հետաքրքրության հաստատումը զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող ՄՄԴ-ի դրույթներին համապատասխանության հարցերում: Նշանակվել են կոնկրետ քայլեր` հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ Համակարգող հանդիպումն անցկացնել 2025 թվականին Ժնևում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular