Ռուսաստանում օդում հրդեհվել է Տու-204 բեռնատար ինքնաթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւլան-Ուդեում թռիչքից անմիջապես հետո հրդեհվել է ՏՈՒ-204 բեռնատար ինքնաթիռ, հայտնել է Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը, փոխանցում է Lenta.ru-ն։
Նա հայտնել է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Բայկալի օդանավակայանից, իսկ մի քանի րոպե անց շարժիչը բռնկվել է։ Դրանից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել։ Հստակեցվում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։