ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի աճի տեմպերն առաջ են ԵՄ բոլոր առաջատար երկրներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչ օրս աճել է 3,2 տոկոսով, իսկ մինչև տարեվերջ սպասվում է 3,5 տոկոս աճ, գրում է Известия-ն։

«Այսպես, այս տարվա 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 3,2 տոկոսով։ Այսօր այն արդեն ավելի բարձր է, քան արևմտյան պատժամիջոցների հարձակումից առաջ էր։ Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ, ամեն դեպքում, մենք բոլորս իսկապես հույս ունենք դրա վրա, ՀՆԱ-ն կաճի առնվազն 3,5%-ով»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի աճի տեմպերն առաջ են անցել Եվրամիության (ԵՄ) բոլոր առաջատար երկրներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular