ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն աջակցություն է ակնկալում արևմտյան եկեղեցիներից, բայց ոչ Ռուս ուղղափառ եկեղեցուց»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական սահմանազատումը տեղափոխվել է անգամ կրոնական հարթություն: Ղարաբաղյան ճգնաժամի հետ կապված Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է ոչ թե Ռուս ուղղափառ եկեղեցուն, այլ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել փախստականների հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել վանքերը և աղոթատեղերը Ղարաբաղում։ Անգլիական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին նույնիսկ այցելել է Հայաստան։ Հայաստանին հրապարակայնորեն աջակցում են Սլավոնական Ավետարանչական ընկերակցությունը, Եվրոպական եկեղեցիների համաժողովը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Նրանք համատեղ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով խնդրելով ավելացնել Ղարաբաղի փախստականներին մարդասիրական ֆինանսական օգնությունը։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ն անձամբ ընկերություն է անում եվրոպացի մի քանի եպիսկոպոսների հետ։ Նա սովորել է Վիեննայում և Pro Oriente կաթոլիկ հիմնադրամի խորհրդի անդամ է։ Կաթոլիկ և բողոքական եկեղեցիները ևս Հայաստանին աջակցություն են ցուցաբերել իրենց մտահոգությունները հայտնելով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ։ Արևմտյան եկեղեցիները նաև աջակցել են Հայաստանին 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Սակայն, ինչպես երևում է, դա չի մեղմացնում Ադրբեջանի դիրքորոշումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular