ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակային պայմանների պատճառով Սախալինում և Կուրիլյան կղզիներում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ օրվա համար արտակարգ նախազգուշացում է հայտարարվել Սախալինի և Կուրիլյան կղզիների 14 մունիցիպալիտետներում՝ ցիկլոնի անցման պատճառով. հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբը։

Փրկարարների տվյալներով՝ դեկտեմբերի 8-ին Օխայի շրջանում տեղ-տեղ առատ ձյուն է սպասվում, ափին քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, մերկասառույց, Դոլինսկի, Նևելսկի, Խոլմսկի և Տոմարինսկի շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ: Հարավային Կուրիլյան շրջաններում սպասվում է անձրև (4-14 մմ), օրվա ընթացքում քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 30 մ/վրկ: Ուրբաթ օրը ցիկլոնը հորդառատ տեղումներ կբերի Տիմովսկի, Սմիրնիխովսկի, Պորոնայսկի, Մակարովսկի, Ուգլեգորսկի, Նոգլիկի և Ալեքսանդրովսկ-Սախալինսկի շրջաններում։

«Արտակարգ նախազգուշացումներ և արձագանքման վերաբերյալ առաջարկություններ են ուղարկվել այդ քաղաքապետարանների վարչակազմին և փոխգործակցող կառույցներին: Ցիկլոնի անցման հետ կապված իրավիճակը վերահսկվում է Ռուսաստանի ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության կողմից»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular