Չելյաբինսկում ցրտահարության պատճառով դասերը չեղյալ են հայտարարվել բոլոր դպրոցներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉելյաբինսկի առաջին և երկրորդ հերթափոխի դպրոցականների դասերը հինգշաբթի չեղարկվել են ցրտահարության պատճառով. հայտնել է քաղաքի միասնական հերթապահ և դիսպետչերական ծառայությունը Telegram-ում։
Չելյաբինսկում օդի ջերմաստիճանը -30 աստիճան է։
«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Չելյաբինսկ քաղաքի կրթության կոմիտեն չեղյալ է հայտարարում դպրոցներում առաջին և երկրորդ հերթափոխի առաջինից տասնմեկերորդ դասարանների դասերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով ավտոճանապարհներին և մայթերին տեղ-տեղ առկա է մերկասառույց. հավելվում է հաղորդագրության մեջ։