ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական ամենամեծ հնչեղություն ստացած ավտովթարները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հեղինակ՝ Էմին Յան/Asekose.am

1971 թվականի հունիսի 17-ին Խորհրդային Միությունը և Հատկապես Խորհրդային Հայաստանը Ցնցեց ողբերգական մի լուր. Ավտովթարից զոհվեց Խորհրդային Հռչակավոր Գրող Պարույր Սևակը. Բեռնատար մեքենայի բախման հետևանքով գյուղի ճանապարհին զոհվեց մեծ գրողը և նրա կինը Նելլի Մենաղարաշվիլիին: Պարույր Սևակի և նրա կնոջ հուղարկավորության ժամանակ այնքնա մարդ է եղել, որ նույնիսկ թաղման մասնակիցների մեջ հրմշտոց է սկսվել: Իր զոքանչի քառասունքին մեկնելու ժամանակ զոհված Սևակի ավտովթարը այնպիսի հնչեղություն ստացավ, որ տասնյակ վարկածների մեջ նշվում էր Սևակի մեքենա վարելու վատ իմացությունից մինչև Սովետական Միության ամենավերին Իշխանությունների կողմից որպես կազմակերպված ավտովթար:

 

Լուսանկարում՝ Պարույր Սևակի ծնողների այցելությունը նրա շիրիմին

Աշխարհի ամենահայտնի Բրիտանացիներից 3-րդը` Արքայադուստր Դիանան զոհվեց փարիզում 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ամբողջ աշխարհի մամուլի և հեռուստատեսության համար մեկ նորությունը նրա ողբերգական ավտովթարն էր: Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ իր վարորդը՝ անմիջապես դեպքի վայրում: բնապահպան, բարեգործ, հումանիստ, Դիանայի ավտովթարը հասարակության համար մնաց միֆ: Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։ Դիանայի մեքենան հետապնդող լրագրողներ, քաղաքականություն այսօրինակ երևութները էլ ավելի խճճեցին 20-րդ դարի ամենահայտնի վթարներից մեկը:

  

2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Հանրահայտ Երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահը ցնցեց ողջ հասարակությանը և Հեռսուտամեդիան: 30 ամյա երգչուհու հոգեհանգստի և հուղարկավորության մասնակիցների ահռելի թվի պատճառով նրա աճյունը դրեցին Օպերայում: Վարդուհի Վարդանյանի ավտովթարից հետո հասրակաության մեջ չի եղել այնպիսի վարկած որ վթարը կարող է կազմակերպված լինել: Այդպիսի սեր ու հարգանք էր վայելում նա: Վարդուհի Վարդանյանի հուղարկավորությանը ներկա էր Հայկական ողջ Շոու-Բիզնեսը, պետական պաշտոնյաներ, արտիստներ, հասարակակ քաղաքացիներ:

 

 2009 թվականի հունիսի 22-ին ողբերգական վթարից զոհվեցին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել: Հարուցվեց քրեական գործ որի ընթացքում Էդգարի խոսքերը դարձան գործի ամենամութ ու հասարակական հնչեղություն ստացած արտահայտություն «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»: Դատական քննությունը փակվեց: Քրեական գործը կարճվեց և Երիտասարդ դերասանների ողբերգական վթարը թողեց բազմաթիվ հարցականներ:

 Հասարակությունը դեռ չէր մարսել Վլադիմիր Աբաջյանի, Մարկ Սաղաթելայնի, Ազատ Գասպարյանի և Սոս Սարգսյանի կորուստները որոնք մեկը մյուսին հաջորդեցին իրար, իր ծննդյան օրը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ավտովթարից մահացավ Հայտնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Աստղի լույսը մարեց 30 տարեկանում: Թատերական հասարակությունը Ծափերով ճանապարհեց Հայ թատրոնի և կինոյի ամենախարիզմատիկ արտիստներից մեկին:

 

2013 թ․ հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին Վթարի ենթարկվեց Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը: Զոհվեցին 16 ամյա Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Ինքը դերասանը տեղափոխվել էր հիվանդանոց: Տեղի ունեցած ողբերգությունը դարձավ ողջ ԶԼՄ-ների Թիվ 1 լուրը: Համացանցում նրան նույնիսկ սկսեցին անվանել մարդասպան: Հասարակությունը բաժանավեց 3 բանակի, մարդիկ ովքեր կարծում էին որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, մյուս մասը ասում էր որ Վարդանի անունը պետք չ դրոշակ սարքել և այս դժբախտությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, իսկ 3-րդ կողմը ովքեր նրա երկրպագուներն էին պնդում էին որ վթարը եղել կազմակերպված Վարդանի թաքնված թշնամիների կողմից: Դատական նիստերը վերածվեցին Շոուի: Պատմությունը հասավ Եվրոպա. և հատկապես Ֆրանսիայի իշխանությունների վերին օղակները փորձում էին օգնել իրենց քաղաքացուն: Մինչև անգամ Շառ Ազնավուրը խառնվեց այս գործին: Այս բոլոր աղմուկները մի կողմ դրած փաստացի կորուստ ունեցանք բոլորս: 2 Չքնաղ երիատասարդների կյանք այլևս ետ չենք բերի և Նույն Վարդան Պետրոսյանին այլևս բեմում չենք տեսնի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular