ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին․ հատված ցուցմունքից․ մաս 1-ին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ 

Նա ասել էր, որ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Բաբայանին հարցաքննելու մասին տեղեկությունը հաստատել էին նաեւ Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։ 

Չնայած այս անձանց պնդումներին, Սամվել Բաբայանը համառորեն հերքում  էր՝ իրեն չեն հարցաքննել։ «Արցախի դատախազությունում ինձ չեն հարցաքննել, կան մարդիկ, որոնք ուզում են «փիառիստ» լինեն, ասում են, թե ինձ հարցաքննել են»,- ակնարկելով Գուրգեն Ներսիսյանին՝ մեզ հետ զրույցում ասել էր Բաբայանը։ 6 օր առաջ էլ Բաբայանի գրասենյակը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում ասված էր․ «ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։ Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի եւ ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում»։ Սակայն այդ երկրորդ գործը հենց նույն գործն է, որի մասին մենք այդքան գրում էինք: Պատերազմի հետ կապված հանգամանքների առումով Բաբայանը հարցաքննվել է հենց սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակներում։ 

Ներկայացնում ենք Բաբայանի ցուցմունքից մի հատված, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում զորահավաքի կազմակերպմանը եւ Գյանջայի օդանավակայանի հրթիռակոծմանը։

Քննիչ․ «Ինչպե՞ս կգնահատեք պատերազմի օրերին Հայաստանում եւ Արցախում զորահավաքի կազմակերպման ընթացքը, արդյո՞ք այն բավարար էր, թե ոչ, եթե ոչ, ապա, ըստ Ձեզ, ո՞րն էր թերացումների պատճառը»։

Սամվել Բաբայան․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների եւ տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին եւ ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են Արցախում, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։

Քննիչը նաեւ հարց է տվել, թե ով է հրահանգել, որ գնդակոծեն  Գյանջան` հայկական Գանձակ քաղաքը, արդյոք դա Արայիկ Հարությունյանի հրամանո՞վ է իրականացվել։ Այս հատվածը կներկայացնենք մեր վաղվա համարում։

ՀԳ․ Սամվել Բաբայանի ցուցմունքը շատ ուշագրավ դրվագներ է պարունակում, առաջիկայում դրանցից որոշ հատվածներ կներկայացնենք ձեզ։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular