Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Ուկրաինայի օգնության փաթեթին մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատի Ուկրաինային օգնության փաթեթը, նախքան օրենսդիրների ամսվա կեսերին Սուրբ Ծննդյան արձակուրդներին գնալը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տնից Կոնգրեսին դիմելիս։
«Կոնգրեսը պետք է լրացուցիչ հատկացումներ ընդունի Ուկրաինայի համար, նախքան արձակուրդի գնալը», - նշել է պետության ղեկավարը։
Ըստ նրա, Ուկրաինային օգնելուց ԱՄՆ-ի հրաժարվելը կվտանգի Եվրոպայի կողմից Կիևին աջակցությունը։