Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման վտանգը մեծանում է․ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի հետ ուղիղ առճակատման վտանգը մեծանում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հյուսիսաատլանտյան դաշինքի երկրների կողմից Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու նախաձեռնությունը։
«Ուկրաինայի կողմից հակամարտությանը ներգրավված կործանիչները, անկախ նրանից, թե որտեղից են թռչում, ոչնչացման օրինական թիրախ են հանդիսանալու Ռուսաստանի զինված ուժերի համար»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով,-«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման ռիսկերը միայն մեծանում են»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև՝ Ռուսաստանը տեղեկացված է՝ ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրներ կոալիցիա են կազմել այս հարցի շուրջ և հստակ որոշում ունեն Ուկրաինային ոչ միայն կործանիչներ տրամադրել, այլև սովորեցնել ու վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի ավիացիոն ենթակառուցվածքի զգալի մասը ոչնչացվել է, չի բացառվում, որ ամերիկյան այս կործանիչները տեղակայվեն Ուկրաինայից դուրս. Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում։ Այսպիսով Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի խորն է ներգրավվում ուկրաինական հակամարտության մեջ, իսկ իրականում հիբրիդային պատերազմ է մղում մեր երկրի դեմ՝ Ուկրաինան «փրկելու» լոզունգի ներքո»,- ասել է նա։