ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի գումարտակների հրամանատարների կեսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաղեստինյան անկլավում ոչնչացրել է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գումարտակների հրամանատարների առնվազն կեսին։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին։

«Ներկա դրությամբ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն վերացրել  է ՀԱՄԱՍ-ի գումարտակների հրամանատարների կեսին։ Զորքերը շարունակում են առաջխաղացումը Գազայի հատվածի ներսում  օդային էական աջակցությամբ: Այս արշավն արդեն զգալիորեն կրճատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները»,- ասել է նա։

«Հոկտեմբերի 7-ի  ՀԱՄԱՍ-ի իրականացրած կոտորածի մեկնարկից ի վեր ՀԱՄԱՍ-ը ավելի քան 11500 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ավելի քան 2 հազար նման արձակումներ ավարտվել են անհաջողությամբ, այդ արկերի մեծ մասն ընկել է հենց Գազայի հատվածում՝ հանգեցնելով զգալի ավերածությունների»,- նշել է Լևին։

Նա հայտարարել է, որ «Իսրայելական բանակը սկսել է [Գազայի հատվածում] ցամաքային գործողության երրորդ փուլը՝ Խան Յունիս քաղաքի շրջափակմամբ [անկլավի հարավային մասում]՝ ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությունը գետնի վրա և գետնի տակ  ոչնչացնելու գործողությունների շարունակման շրջանակներում»: «Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելի պաշտպանության բանակն արդեն գրավել է ՀԱՄԱՍ-ի հիմնական ամրացված շրջանները», - հավելել է Լևին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular