ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դելիմիտացիայի գործընթացը բարդ է լինելու. Դժվար է ասել`անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակության հիմք. Մհեր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար գործընթաց է լինելու, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Փոխադարձ ընկալում կա, որ գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա, մենք  աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են, այլ` իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասաց նա:

Փոխվարչապետը նշեց, որ 1975 թվականի քարտեզը 22 կտորից  բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ հետազոտվեն:

«Չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»,- նշեց նա:

Գրիգորյանն ասաց, որ այս անգամ Ադրբեջանի հետ պայմանավորվել են համատեղ հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:

«Մոտ  ժամանակներում այդ աշխատանքը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որից հետո մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ այս անգամ անկլավների ու էքսկլավների հարց չի քննարկվել:

Գրիգորյանի խոսքով`  դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք:

«Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց տիրապետում են ու սկսեն քննարկել, թե ինչքանով է այդ փաստաթուղըթ լեգիտիմ ու ինչքանով կարող  է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- ընդգծեց Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular