ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոստելեկոմի դուստր ձեռնարկության տվյալների կենտրոնը Հայաստանում կսկսի գործել 2024 թվականի գարնանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան), որտեղ ընթացքի մեջ է նոր տվյալների կենտրոնի կառուցումը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տվյալների կենտրոնի տարածքում, հետևել շինարարական աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել են ընկերության զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են հիմնականում թվային ծառայությունների ընդարձակմանը, Երևան քաղաքում ցանցի ընդլայնմանը, ինտերնետի թողունակության ավելացմանն ու սարքերի թարմացմանը և հեռուստահարթակի փոփոխությանը։

 

Տվյալների կենտրոնի կառուցման համար նախատեսվում է կատարել 13 մլրդ դրամի ներդրում։ Կենտրոնը համալրված է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և համապատասխանելու է TIER III միջազգային ստանդարտներով սահմանված բոլոր նորմերին։ Այն նախատեսվում է գործարկել 2024 թվականի գարնանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular