ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավազակային հարձակում՝ Մեյմանդարի շուկայի մոտ. դանակահարել է տաքսու վարորդին, հափշտակել իր մոտ եղած փողն ու հեռախոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում.  Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով, իրեն անծանոթ տղամարդը իրեն դանակահարել է, ապա թալանել ու դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզեին՝ որտեղ է գտնվում ահազանգողը, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «որովայնի կտրած, ծակած վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիեչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ահազանգած Ռոբերտ Ղ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը Հովտամեջ գյուղի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայի մոտակայքում՝ Կենտրոնական ճանապարհի վրա, կանգնեցրել է Ռոբերտ Ղ.-ի կողմից վարած Nissan մակնիշի տաքսին և ասել, որ միասին գնան Արշալույս գյուղ: Ճանապարհին անծանոթը կանգնեցրել է ավտոմեքենան, ապա դանակով սպառնալիքներ է հնչեցրել ու հարվածել Ռոբերտ Ղ.-ի որովայնին ու վերցնելով նրա մոտ եղած 8 հազար դրամն ու Samsung տեսակի բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular