ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտվեց 20 տարվա ազատազրկման. աղմկահարույց սպանության գործով կայացվել է մեղադրական դատավճիռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը աղմկահարույց սպանության գործով կայացրել է մեղադրական դատավճիռ:

Խոսքը ընկերոջ հորաքրոջը բռնաբարելու ու սպանելու սահմռկեցուցիչ դեպքի մասին է:

26-ամյա Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել ոչ միայն սպանության, այլև ընկերոջը սպանելու փորձ կատարելու ու մի շարք այլ մեղադրանքներում՝ ողջ ծավալով, ու դատապարտվել ընդհանուր առմամբ 20 տարվա ազատազրկման:

Դատարանն ապացուցված է համարել, որ Արթուր Ղավալյանը, 2014 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլային հարբածության վիճակում, նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերության մեջ մտնել իր ընկերոջ հորաքրոջ հետ և իմանալով, որ նա տանը միայնակ է, մուտք է գործել նրա առանձնատուն և փորձել սեռական հարաբարերության մեջ մտնել նրա հետ:

Հանդիպելով կնոջ դիմադրությանը, ըստ դատարանի կողմից հաստատված մեղադրանքի, Արթուր Ղավալյանը՝ օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, կնոջ նկատմամբ շարունակել է բռնություն գործադրել և կոտրելով նրա դիմադրությունը, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, ապա սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Այնուհետև դեռևս գտնվելով բնակարանում, Արթուր Ղավալյանը տեսնելով, որ դրսից նկատել են իրեն, տնից վերցրել է 2 խոհանոցային դանակ և կիսամերկ վիճակում դուրս եկել բնակարանի մուտքի դռնով, ապա հանդիպելով իրեն բռնել ցանկացող ընկերոջը՝ սպանված կնոջ եղբորորդուն, ձեռքին պահած դանակներից մեկը նետել է նրա ուղղությամբ, որպեսզի նրան շրջանցի և փախչի: Սակայն ընկերը փորձել է կանխել նրա փախուստը, ապա ամբաստանյալը ձեռքին եղած մյուս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ սպանված կնոջ եղբորորդին դիմել է անհրաժեշտ պաշտպանության, իր մոտ գտնվող գրպանի դանակի գործադրմամբ 2-3 անգամ հարվածել Արթուր Ղավալյանին: Վերջինիս հաջողվել է շրջանցել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք ստացած տղամարդուն և դիմել փախուստի:


Ընկերոջ հորաքրոջը բռնաբարել է, հետո՝ սպանել
Բացի սպանության ու սպանության փորձի, ինչպես նաև սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքներից՝ դատարանը հաստատված է համարել նաև մինչ աղմկահարույց այդ սպանությունը գողության ու առանց հափշտակելու նպատակի ուրիշի ավտոմեքենային տիրանալու մեղադրանքները: Ըստ դատավճռի, 2014 թվականի օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի մի առանձնատան բակից առանց հափշտակելու նպատակի ամբաստանյալն ապօրինաբար ավտոմեքենայի է տիրացել, դրանով նույն օրը՝ ժամը 03-ի սահմաններում գնացել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ և այնտեղ մի բնակարան մուտք գործելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է շուրջ 463.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դյուրակիր համակարգիչ համակցվող դետալների և պայուսակի հետ, բջջային հեռախոս, տանտիրոջը պատկանող ավտոմքենայի բանալիները և նրա հարսին պատկանող պայուսակը` 15000 ՀՀ դրամ, բիժու թևնոցի ու մեկ զույգ ականջօղերի պարունակությամբ: Տեսնելով, որ տան անդամները արթնացել են, նշված ապրանքները ձեռքին մուտքի դռնով դիմել է փախուստի, իսկ Վանաձորում տիրացած ավտոմեքենան թողել այդ տան բակում:

Դատարանն որպես ամբաստանյալ Արթուր Ղավալյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված սպանություն, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն, և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված հանցագործությունները կատարել է ալկոհոլային հարբածության վիճակում:

Դատարանն այսպիսով ամբաստանյալ Արթուր Ղավալյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով գողոթյուն, և 183-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինի տիրանալը, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Արթուր Ղավալյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular