«Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը չպարզեցին հաղթողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը եզրափակվեց «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումով:
Երևանում կայացած խաղում թե «Ալաշկերտ»-ը և թե «Փյունիկ»-ը բավարարվեցին մեկական գնդակով: «Ալաշկերտ»-ից գոլի հեղինակ դարձավ Ֆլորես Բարիոսը, իսկ «Փյունիկ»-ից նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը:
Այս տուրից հետո էլ «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ունի 47 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 39-ական միավոր։